Հայերեն   English   Русский  

Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին՝ համատեղ աշխատանքի համար և հրաժեշտ տվեց. Ահարոնյան


  
դիտումներ: 75

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներակայցրեց, թե ինչ է քննարկվել ոստիկանության նիստում:

«Քիչ առաջ ավարտվեց պարոն Օսիպյանի հանդիպումը Ոստիկանության ղեկավար կազմի հետ: Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար և հրաժեշտ տվեց՝ ասելով, որ եթե իր փորձի կարիքը երբևէ զգան, ապա ինքը պատրաստ է օգնելու»,-տեղեկացրեց Ահարոնյանը:

Վերջինս նաև նշեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պարտականությունները կատարում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: