Հայերեն   English   Русский  

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարի աշխատանքը լայնամասշտաբ արտագրություն է. ԲՈԿ նախագահ


  
դիտումներ: 121

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսական աշխատանքին, ասաց.

«Ես ինքս և ԲՈԿ-ի ոչ մի աշխատող չի փորձել անվանական որակում տալ, իսկ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության դեպքում անվանարկվեց, որովհետև խնդիրը դուրս եկավ ջրի երես, մեդիան այն վերցրեց և սկսեց շահարկել, երկու կողմերը բախվեցին։ Վերջին 1 տարվա մեջ նա միակ մարդը չէ, որի դեպքում այդպիսի խնդիր եղել է, ես անցած տարի հայտարարել եմ, որ 2 ռեկտոր իրենց ատենախոսության մեջ ունեն խնդիր, այդ 2 ռեկտորները շատ արագ դիմում գրեցին, գնացին և հանրությունը չիմացավ, թե ում մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, ոչ թե շոու սարքելու նպատակով, իսկ Ռուբեն Հայրապետյանի պարագայում եղավ 2 կողմերի բախում, եղել էին մրցույթներ, որոշ դասախոսներ աշխատանքից զրկվելու վտանգի տակ էին, այդ ամենի արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,–նշեց նա։

Գոգյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով են ձևավորել և միաձայն եկել են այն եզրահանգման, որ լայնածավալ արտագրություն է առկա ատենախոսության մեջ. «Վարչապետից հանձնարական եղավ, որը նախարարը մակագրեց մեզ, հանձնաժողով ստեղծվեց, որի կազմում եղել են մի քանի չեզոք մարդիկ, 2 հոգի մի կողմից, 2 հոգի մյուս կողմից, օրինակ Վիլեն Խաչատրյանը Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից է, և այդ եզրակացության տակ ստորագրել է։ Արտագրության ծավալը մեծ է, իմ համար անհասկանալի է, թե դա հերքելու և տեխնիկական անվանելու խնդիրը որն է, քանի որ ցանկացած արտագրած տեքստ կարելի է ասել, որ հղումը մոռացել է։ Լայնամասշտաբ արտագրություն է, որովեհտև գիտական մեթոդի այն մոդելը, որ ինքն օգտագործել է սոցիոլոգիական հարցումների ժամանակ նա փոխառել է այլ աշխատանքից»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: