Հայերեն   English   Русский  

Եթե սաղ կյանք ռազմականի պետ, հետո փոխնախարար, հետո ոստիկանության պետ աշխատած մարդու վրա 3 հատ ֆիկտիվ աշխատող են մենակ գտնում էսքանից հետո, ապա ուրեմն էդ մարդը սուրբա


Վահագն Մխոյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 91

Ինձ թվում ա՝ կարելի է էս տեքստից հետո Վովային պաշտոնապես հռչակել սուրբ։

Չէ, լուրջ եմ ասում։ Որովհետև, եթե սաղ կյանք ռազմականի պետ, հետո փոխնախարար, հետո ոստիկանության պետ աշխատած մարդու վրա 3 հատ ֆիկտիվ աշխատող են մենակ գտնում էսքանից հետո, ապա ուրեմն էդ մարդը սուրբա։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանությունվարչության պետի/, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: