Հայերեն   English   Русский  

Հրաժարականների և պաշտոնանկությունների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն.


  
դիտումներ: 141

Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրաժարականների և պաշտոնանկությունների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն. մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Մի խնդրանք/հորդոր/պահանջ. կանգ առեք, չի կարելի, արդեն հատում եք կարմիր գծեր, որոնք կենսական անվտանգային նշանակություն ունեն ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգության համար։

Հուշեմ.

Կան միջպետական հարաբերությունների չափանիշներ' ըստ որոնց անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին չի կարող հարցաքննել այլ անկախ պետության որևէ մարմին:

Անհաժեշտության դեպքում այլ պետության ներկայացուցիչները՝ բարի կամոք և պայմանավորվածության հիման վրա կարող են հայցել այցելութուն եղբայրական անկախ պետության ղեկավարի մոտ՝ մտերմիկ զրույցի»։






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     18.09.2019 Մեկ էլ Վարչապետի հոգևոր հայրիկին կանչեն հարցաքննության: Նա էր ամիսներ տևող ցույցերի և ընդւզումների հրահրողը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: