Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս է նշվելու Անկախության օրն այս տարի Գյումրիում


  
դիտումներ: 170

Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ից, Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, մինչև երեկոյան ժամը 23-ի, այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները:

«Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Շիրազի տուն թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ համայնքների համաչափ զարգացման թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:

Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի հայաստանյան մարզերի կոլորիտը: Աբովյան փողոցում կլինեն գաստրո տաղավարներ:

Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի, որտեղ տեղի կունենան տարբեր միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

Ասլամազյան քույրերի պատկերասրահում Անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա, որտեղ կցուցադրվեն 20 հայ լուսանկարիչների աշխատանքներ:

Երեկոյան ժամը 19-ին վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա համերգ՝ հայ եւ արտասահմանցի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ:

Տոնական միջոցառումները կամփոփվեն ժա,ը 23-ին՝ տոնական հրավառությամբ»,-ասաց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ լինելու է նաեւ օդապարիկների փառատոն, օդաչուները գալու են Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից եւ Բրազիլիայից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: