Հայերեն   English   Русский  

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը մասնակցել է ԵԿԱԿ քաղաքացիական ավիացիայի տնօրենների 68-րդ արտահերթ ժողովին


  
դիտումներ: 132

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ասամբլեայի 40-րդ նստաշրջանին ընդառաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օգոստոսի 29-ից 31-ը մասնակցել է ԵԿԱԿ քաղաքացիական ավիացիայի տնօրենների 68-րդ արտահերթ ժողովին:

Հանդիպումներ և քննարկումներ են կայացել եվրոպական մի շարք պետությունների ավիացիոն իշխանությունների ղեկավարների, Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրեն պարոն Հենրիկ Հոլոլեյի, ինչպես նաև «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության գլխավոր տնօրեն Էամոն Բրեննանի հետ:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը օբյեկտիվ պատճառներով դեռևս չի ստորագրվել, սակայն արդեն իսկ մի շարք եվրոպական ավիաընկերություններ իրենց պատրաստակամությունն են հայտնել դեպի ՀՀ փոխադրումների իրականացման հարցում՝ Հենրիկ Հոլոլեյը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել, մասնավորապես՝ այն երկրների հետ փոխադրումների կազմակերպման հարցում, որտեղ առկա է դեպի ՀՀ օդային փոխադրումների շուկայական հրատապ պահանջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: