Հայերեն   English   Русский  

Էստոնիայի խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել վարչապետին


  
դիտումներ: 428

Ռիյգիկոգուում (Էստոնիայի խորհրդարանը) ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել վարչապետ Յուրի Ռատասին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելովՍոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ինդրեկ Սաարին:

«Մենք քանիցս ենք տեսել նրան հարցեր տալիս, որ նա, ըստ էության, չի ղեկավարում այս կառավարությունը, հետևաբար հարցեր կտանք նրան, ով ղեկավարում է այն»,- - ասել է Սաարը ERR կայքին և հավելել, որ Ռատասը սկսել է շփման այնպիսի ոճ կիրառել, որը անհարիր է հասուն մարդկանց փոխհարաբերություններում:

Սաարի խոսքով՝ չորեքշաբթի Ռիյգիկոգուում Էստոնիայի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների խմբակցությունների պատգամավորները Ռատասին ոչ մի հարց չեն տվել: Փաստորեն ամբողջ ժամի ընթացքում նա պատասխանել է միայն մի հարցի, որը տվել է ցենտրիստական խմբակցության առաջնորդ Կերստի Սարապուուն:

Անցած տարի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ բոյկոտ են հայտարարել Յուրի Ռատասի նախկին կառավարությանը: Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն, որը ներկայիս կաբինետում ՆԳՆ-ի ղեկավարն է, այն ժամանակ մեղադրել է վարչապետին, որ նա «ծաղրում է պատգամավորներին, խմբակցություններին և մյուս կուսակցություններին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: