Հայերեն   English   Русский  

«Փաստ». ՀԱԿ-ը նիստ է արել. հատկապես մի քանի հարցերում առավել հստակ կպաշտպանեն փաշինյանական «գիծը»


  
դիտումներ: 414

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների եւ ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։

Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու եւ իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։

Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։

Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաեւ ԱԺ իմքայլական խմբակցությունը:

Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։

Քննարկման առանցքը եղել է նաեւ այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում եւ լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի եւ Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.09.2019 chun tr boj ji hajner injbes.L. D. B. U NIKOL ays 2.anjer amena stor u arGanbadiv junejog sriqaner yn yv hay azkin tchnami u tavajan yte ays mikrobner yv irenj nmanner jayrek hayastan abaka junenar
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: