Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը. օրակարգում 32 հարց է. ուղիղ


  
դիտումներ: 181

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ՀՀ Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 32 հարց կա, որից 3-ը՝ գաղտնի, մնացած բոլորը՝ զեկուցվող։ Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է.

-Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը,

-Իսրայելի պետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը,

-Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը,

-«Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

-Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընըթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններրի, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: