Հայերեն   English   Русский  

«Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը անժամկետ հացադուլ սկսեց կառավարության առաջ. բողոքի ակցիան շարունակվում է


  
դիտումներ: 69

«Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը քիչ առաջ անժամկետ հացադուլ սկսեց կառավարության շենքի մոտ: Ոստիկանների առաջարկը, որ տեղափոխվի և նստի աթոռին, Խաչատրյանը մերժեց՝ ասելով, որ եթե իր որդին հողում է, ապա ինքը իրենից լավը չի ու շարունակելու է նստել գետնին:

Նրա խոսքով, այս պահին կառավարության շենքի մոտ են գտնվում իր ղեկավարած կազմակերպության շատ քիչ անդամներ. «Ամեն տեղից մեկ-երկու մարդ եմ կանչել: Չեմ ցանկացել այստեղ հավաքել հինգ –վեց հազար մարդ: Միշտ դեմ եմ եղել ու չեմ թողել, որ սևազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով: Ես այստեղից չեմ գնա, իսկ սևազգեստ մայրերը կարող են հերթափոխով գան մոտս մնան: Ցանկցած քաղաքացի հացադուլ անելու իրավունք ունի, հո թևերիցս չեն քաշելու գցեն»:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կայացվի և բոլոր զոհվածների հարազատներին հատկացվի 30 մլն դրամ:

«Եթե Մարտի 1-ի դեպքերից տուժածներին գումար են տրամադրում, ապա մեզ էլ թող տան»,-ասում են ակցիայի մասնակիցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: