Հայերեն   English   Русский  

168 մլն դրամ՝ Հայաստանի մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման համար. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին


  
դիտումներ: 65

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց 168 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որը նվիրատվության կարգով կտրվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը, ով նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ՀՀ մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնել:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: