Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 9․4 միլիոն դրամ հատկացրեց Ապրիլյան պատերազմի հերոսի բուժումը Գերմանիայում շարունակելու համար


  
դիտումներ: 72

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Կառավարության համաձայնությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը հատկացնել 9․4 միլիոն դրամ՝ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխիլյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։ Նախագիծն արժանացավ Գործադիրի հավանությանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Թալիշում։ Նախարար Տոնոյանը շեշտեց, որ առկա է Առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ այս դեպքի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: