Հայերեն   English   Русский  

​Արտակ Գևորգյանի դեմ շինծու մեղադրանքներ են մոգոնել, փաստաբան


  
դիտումներ: 567

Անկախն արդեն անդրադարձել է, որ երեկ մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին,

վերջինիս կողմից կատարված չարաշահումների համար: Շիրակի մարզի դատախազը նաև Անկախին փոխանցել էր, որ համայնքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Քննչական կոմիտեն տարածեց նաև հատուկ հայտարարություն այս գործի մասով: Դրան հաջորդեց Արտակ Գևորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հայտարարությունը՝ կատարվածը ապօրինի ու քաղաքական ենթատեքստով մեղադրանք է, բնորոշմամբ:

՛՛Որևէ մեղադրանք չի կարող լինել օբյեկտիվ, եթե այն ուժային կառույցների կողմից ուղեկցվում է հրաժարական տալու քաղաքակական պահանջով: Իսկ մեղադրանքի ձևակերպումն ուղղակի խոսուն փաստ է այն բանի, որ այն առաջադրվել է միայն առաջադրելու համար, որպես՛՛թուղթ՛՛, իսկ այդ մեղադրանքով ՛՛հաղթանակ տոնողներին՛՛ պիտի ասեմ, որ այն իրավական պետության պարտության ևս մեկ դրսևորում է: Ավելի զավեշտալին այն, է, որ համայնքապետի քաղաքական հակառակորդները ավելի շուտ գիտեն իրավապահ մարմինների սպասվելիք գործողությունների մասին, քան իրավապահաները այն կձեռնարկեն: Էլ չեմ խոսում ոստիկանության անընդունելի պասիվության մասին, երբ խոսքը վերաբերում է համյանքապետի քաղաքական հակառակորդների կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելուն, և ապօրինի ակտիվության մասին, երբ խոսքը վերաբերում է համայանքապետ Արտակ Գևորգյանի դեմ առերևույթ շինծու մեղադրանքներ մոգոնելուն: Եթե սա է քաղաքական վերնախավին հաճոյանալու նոր մեթոդները, ապա այն խիստ վտանգավոր է իրավական պետության համար: ՛՛Պայքարե՛ք Հնի դեմ՛՛՝ ի հաշիվ օրինականության:
Եվ վերջում՝ բոլոր հիմքրեն ունեմ կարծելու, որ սա ուժային մարմինների կողմից, ինչ-որ նեղ քաղաքական խմբերի կամ նույնիսկ՝ խմբակների պատվերի կատարման դրևսորում է՛՛, - ասել է փաստաբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: