Հայերեն   English   Русский  

Նորմալ իրավիճակ է, երբ որ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում է, որ պետք է չաշխատի այդ պաշտոնում. Հակոբ Արշակյան


  
դիտումներ: 99

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին, ասաց, որ

նորմալ իրավիճակ է, երբ որ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշում են բաժանվել, այսինքն, որոշվում է, որ պետք է չաշխատի այդ պաշտոնում։

Հարցին, իսկ ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը, եթե գոհ չէ նրա աշխատանքից Արշակյանն ասաց. «Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ, եւ տարբեր պատասխանատվություններ կան, եւ այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որեւէ մեկին կարելի է մի տեղ նշանակել եւ նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»։

Արշակյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը, նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։

Նա նաև տեղեկացրեց, որ իշխող կուսակցությունում դեռևս չեն քննարկվել ուժային կառույցների ղեկավարների թեկնածությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: