Հայերեն   English   Русский  

Այնքան մեծ էր այդ ցանկը, որ մտածեցի՝ իմ անունն էլ կարող է գտնեմ. Մակունցը՝ հնարավոր հրաժարականների մասին


  
դիտումներ: 181

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով մամուլում շրջանառվող տարբեր պաշտոնյաների հրաժարականների մասին լուրերին, ասաց,

որ այնքան մեծ էր այդ ցանկը, որ մտածել է հնարավոր է իր անունն էլ գտնի:

«Ես նույնպես ծանոթացել եմ այդ ցանկին, որ հրապարակվել էր մամուլում: Անկեղծ ասած, այնքան մեծ էր այդ ցուցակը, որ նույնիսկ մտածում էի՝ իմ անունն էլ այնտեղ կգտնեմ: Կատակը մի կողմ, իհարկե, որևէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ: Ինքս չունեմ որևէ տեղեկատվություն, որ ինչ-որ մեկը հրաժարական է ներկայացնելու, մասնավորապես, գործադիրից:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա մեզ մոտ նման զարգացումներ չեն սպասվում»,-հայտարարեց Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի քան երբեւէ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված, այդ թվում դատաիրավական: Մենք բոլոր մեր ջանքերն ուղղում ենք այն ռազմավարությունն իրականացնելուն, որը դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացվել է արդարադատության նախարարության կողմից»,-ընդգծեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: