Հայերեն   English   Русский  

Ջերմուկում և Գնդեվազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ. ուղիղ


  
դիտումներ: 86

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ամուլսարի պաշտպանները դասադուլ և գործադուլ են հայտարարել Ջերմուկում։ Դասադուլ է նաև Գնդեվազի դպրոցում։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները Երևանում ընթացող ակցիայի ժամանակ սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները և Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Նշենք, որ այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում բոլոր նրանց կողմից, ովքեր դեմ են հանդես գալիս Ամուլսարի շահագործմանը։ Միջոցառումների թվում հեծանվաերթ՝ «Ամուլսարը մնալու է սար՝ հենց Քո՛ շնորհիվ, Քայլ արա՝ հեծանիվ քշիր» կարգախոսով, մոտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Մանկասայլակներով երթ, Ամուլսարի պաշտպանները ֆլեշմոբեր են իրականացնում՝ փակցնելով «ԱմուՐսար», Save Amwulsar գրառմամբ պաստառներ։

Երեւանում Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին։

Ժամը 18։30-ին Երևանում միջոցառումներ անկացացնող բոլոր խմբերը կմիանան Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.09.2019 nikol ays yrehaner varjabedi atorin perin u hima atort daqet bidi kachen yrehanerun hed hag qareli je hima lav mdaji ur bidi pahjis ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: