Հայերեն   English   Русский  

Հրաժարականներ կան, որոնց համար ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկը Վանեցյանի հրաժարականն է. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 87

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում լրագրողնհերի հետ զրույցի ժամանակ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբայւցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով ուժային 2 կառույցների ղեկավարների հրաժարականների մասին, ասաց, որ իր համար երբեմն լինում են հրաժարականներ, որոնք չէր ցանկանա, այդպիսի հրաժարական է եղել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը:

«Անձամբ որևէ ղեկավարի հետ մտերմություն չեմ ունեցել, այսինքն ուզում եմ, որ իմ կարծիքն ընդունվի բացառապես անձնական հարթությունից դուրս: Ես առիթ ունեցել եմ քննադատելու, թե ոստիկանության, թե առանձին առումներով ԱԱԾ-ի գործունեությունը, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ բացասական կարծիք հայտնել կոնկրետ Վանեցյանի մասին: Իրենք գիտեն իրենց հրաժարականների շարժառիթները, ինձ համար Վանեցյանը որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ վատ չի կատարել կամ թերակատարել իր դերը: Ես երեկ գրառում արեցի ֆեյսբուքում, որ հրաժարականներ կան, որոնց համար ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկը Վանեցյանի հրաժարականն է, ինքը թողել է սրտացավ մարդու տպավորություն և կուզենայի իրեն տեսնել շարունակելու այդ պաշտոնում, բայց շարժառիթը ես չգիտեմ հրաժարականի»,-ասաց նա:

Այն հարցին՝ արդյոք տեսնում է ԱԱԾ նախկին պետին ԲՀԿ շարքերում, Պետրոսյանն ասաց, որ դա միայն իր որոշելիքը չէ, և բացի այդ ցանկացած անձ, ով ցանկանում է մտնել կուսակցություն, պիտի ընդունի իրենց կուսակցության գաղափարախոսությունը. «Ես չեմ կարող ասել, ցանկալի է, կամ ուրիշ որևէ բան: Իհարկե, եթե հայրենանվեր մարդ է, ցանկալի է, բայց էսօր կանգնել, ասել` այո, մենք ուզում ենք` Վանեցյանը լինի, դա իմ ասելիքը չէ, եթե այդպիսի զարգացումներ, նախաձեռնություն կլինի, մենք ունենք կուսակցության ղեկավար, և ես իմ կուսակցության ղեկավարից առաջ կարծիք արտահայտելու ցանկություն չունեմ»:

Այն հարցին՝ արդյոք ինքը որևէ ենթատեքստ տեսել է ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի տեքստում, Պետրոսյանն ասաց. «Եթե ես հիմա կանգնեմ ասեմ՝ Վանեցյանի հրաժարականի տեքստում որևէ ենթատեքստ չեմ տեսել, կնշանակի ստում եմ, եթե մարդը անցյալ ունի, եթե ներդրում ունի, ապա նրա նման մարդու համար հրաժարականը չի կարող առանց պատճառի լինել, բայց ասում եմ, ես ոչինչ չգիտեմ այդ պատճառների մասին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: