Հայերեն   English   Русский  

Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում. հայտնաբերվել է 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք


  
դիտումներ: 60

Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: