Հայերեն   English   Русский  

Կադաստրի 21 գրասենյակ այսօր կաշխատի մինչև 18։00-ն. «Արաբկիր» գրասենյակը վաղը չի աշխատի, ի տարբերություն «սովորական» շաբաթ օրերի


  
դիտումներ: 68

Չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես աշխատանքային սովորական օրերին՝ մինչև ժամը 18։00-ն։

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մինչև 18։00-ն կաշխատեն Երևանի բոլոր գրասենյակները՝ «Արաբկիր», «Կենտրոն» և «Շենգավիթ», իսկ մարզերում՝ «Աշտարակ», «Վաղարշապատ», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Մարտունի», «Գավառ», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Գյումրի», «Արթիկ», «Կապան», «Գորիս», «Եղեգնաձոր» և «Իջևան» գրասենյակները։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, աշխատակիցները կփոխատուցվեն հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար։

Վաղը՝ Անկախության տոնի օրը, չի աշխատի Երևանի «Արաբկիր» գրասենյակը, որը վերջին ավելի քան կես տարում աշխատում է նաև շաբաթ օրերին։

Կադաստրի կոմիտեի լրատվություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: