Հայերեն   English   Русский  

Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին և Գուլիևին հանձնելու հարցը. Դավիթ Տոնոյան


  
դիտումներ: 50

ՀՀ Պաշտպանության նախարար, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ

Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։

Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր և քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։

Ինչպես պարզվեց, ինքը՝ Տոնոյանը, ըստ էության, չի բացառում Ասքերովին և Գուլիևին վերադարձնելը, թեև կտրականապես դեմ է «փոխանակում» տերմինին։ Պարզվեց նաև, որ Տոնոյանը տեղեկացված չէ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին։

«Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: