Հայերեն   English   Русский  

15 և 12 զավակ ունեցող ծնողները Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեցին ծնողական փառքի մեդալով


  
դիտումներ: 51

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ 2 բազմազավ ընտանիքներ պարգևատրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Անժելա և Մարտիկ ՄԵԼՔՈՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներկու զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Շուշանիկ ՌՍՏԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: