Հայերեն   English   Русский  

Վայոց Ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն


  
դիտումներ: 126

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու եւ դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք եւ ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց եւ արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։

Մեր նպատակն անկախ եւ կրթված քաղաքացու ձեւավորումն է, եւ ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։

Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից եւ կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»:

Նշենք, որ այսօր Ջերմուկ քաղաքում, Գնդեւազում դպրոցներում դասադուլ է կազմակերպվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: