Հայերեն   English   Русский  

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղերը


  
դիտումներ: 214

Սեպտեմբերի 21-ին, ժամը 04:44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին,

ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին ծառը կիսով չափ կախվել է ավտոճանապարհին:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: