Հայերեն   English   Русский  

​Լոսանջելոսյան պարանոյիկ զառանցանքներ


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 764

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասում է թե դատարանները ուզում են կառավարության ոտքի տակը քանդեն, եկեղեցին ուզում է կառավարության ոտքի տակը քանդի։

Վիքիպեդիան(ռուսերենը) ասում է պարանոյայով տառապողները առանձնանում են անառողջ կասկածամտությամբ, պատահական իրադարձություններում թշնամիների դավեր տեսնելու հակվածությամբ, պարանոյիկին թվում է թե իր դեմ բարդ դավադրություններ են հյուսվում։ Պարանոյան ցմահ խրոնիկ վիճակ է սրման և մեղմացման շրջաններով։

Պարանոյաները մի քանի տեսակ են, օրինակ, պերսեքուրային պարանոյային բնորոշ է սիստեմատիկացված հետապնդման զառանցանքային գաղափրներները, իսկ ռեֆորմատիստականին՝ հասարակական կյանքում ռադիկալ փոփոխությունների զառանցական մտքերը։

Դիտարկումները ցույց են տալիս, որ այս սիմպտոմները գնալով ավելի ակտիվանում են վարչապետի վարքում, գնալով նոր հետապնդողների մասին է զառանցում, իր տակը փորողների շարքում Արցախի դավադիր ուժերին, որոնք պատրեազմ հրահրելով հողերը հանձնելու էին որ իր վրա գցեն, ավելացրեց Եկեղեցին ու դատարանները։

Նաև, պետք է նկատել, որ պացիենտի վերաբերմունքը հակասական է դատավորների նկատմամբ՝ մեկ նրանք հնազանդ են վարչապետին, նրանց մեջ չկա մեկը ով վարչապետի ուզածը չկատարի, մեկ նրանք վնգստում են դռների տակ, իսկ հիմա էլ փորում են վարչապետի տակը։

Կյանքն էլ ասում է, որ երբ պարանոյիկը երկրի ղեկավար է, ենթականերն ու կողմնակիցները նրա զառանցանքները իրականության տեղ են ընդունում և վերածվում պարանոյիկ զորախմբի։

Իսկ կա՞ արդյոք տարբերություն պարանոյիկ ղեկավարի և նրա հետևից գնացող պարանոյիկ հետևորդների միջև։ Այո. եթե պարանոյիկ ղեկավարը բուժվելու կամ վիճակը մեղմացնելու համար պետք է երկարատև թերապևտիկ կուրս անցնի, ապա նրա հետևորդները կարող են ավելի հեշտ բուժվել՝ ուղղակի նրա հրահանգները չկատարել։

Ինչու է անհրաժեշտ վաղօրոք բուժվելը. ենթադրենք իշխանափոխությունից հետո Փաշինյանին պատասխանտվության կանչեն, ասենք դատական իշխանությանը ճնշելու համար։ Հնարավոր է նա անմեղսունակ ճանաչվելով ազատվի քրեական պատասխանատվությունից։ Իսկ, այ նրա հրահանգները կատարողները՝ ասենք դատարանի դռներ փակողները կամ նրանք որ կատարելու են նոր հրահանգներ, անմեղսունակ ճանաչվելու դժվարություն կունենան, և կարող է դատապարտվեն ազատազրկման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: