Հայերեն   English   Русский  

​«Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպան և «Գրեմմիի» երկակի մրցանակակիր երաժիշտ Դանա Լեոնգը ելույթ կունենա Երևանում կայանալիք #Ararat Challenge փառատոնին


  
դիտումներ: 363

Աշխարհահռչակ երաժիշտը ելույթ կունենա հանրային ոգեշնչող դասախոսություններով, քննարկումներով, վարպետության դասերով և մարդասիրությունը խթանող բարեգործական նախաձեռնություններով հագեցած երկօրյա փառատոնին։

Հայտնի էլեկտրական թավջութակահար և թրոմբոնահարԴանաԼեոնգը կմասնակցի #AraratChallenge փառատոնին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Ազատության հրապարակում, «Ավրորա» ֆորումի ընթացքում: Նպատակ ունենալով խանդավառել մարդասիրության շուրջ համախմբված շարժում՝ երկօրյա փառատոնը համատեղում է մշակույթն ու կրթությունը և ներկայացնում է հանրային ոգեշնչող ելույթներ, երաժշտական կատարումներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետության դասընթացներ:

Լեոնգը սերում է երաժշտական մեծ տոհմից։ Նա Սթենֆորդի համալսարանում երբևէ ջազային երաժշտություն դասավանդած ամենաերիտասարդ դասախոսն է, որն այդ աշխատանքն ստանձնել է 16 տարեկան հասակում։ Նրա երաժշտական գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ ժանրեր. լատինամերիկյանջազի ոլորտում «Գրեմմի» մրցանակներն ստացել է ՊակիտոԴ'ռիվերայի հետ համագործակցության համար։ Աշխատել է նաև ՔանյեՈւեսթի, Շոն «Փի Դիդի» Քոմսի, դիջեյԷյ-Թրաքի, դիջեյՔյուբերտի և այլ նշանավոր երաժիշտների հետ։ TEDx Շանհայ կոնֆերանսի խոսնակ Լեոնգը Համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ գլոբալ առաջնորդներից է և երաժտության ԱՄՆ դեսպան։

«Ես ուրախ եմ ու ոգևորված #AraratChallenge փառատոնին սպասվող համերգով. աշխարհի առաջատար մարդասերներով ու նորարարներով շրջապատված լինելն ինքնին մեծ պատիվ է։ Իմ նպատակներից մեկն ուրիշներին օգնելն է՝ օգտագործելով երաժիշտի եւ արվեստագետի կարգավիճակս: Բարիք գործելը #AraratChallenge փառատոնի հիմքում է, ու ես լավատես եմ, որ երաժշտության եւ արվեստի միջոցով մենք կկարողանանք միավորվել նոր հույսով», -ասաց ԴանաԼեոնգը:

#AraratChallengeփառատոնն ուղղված է այն մարդկանց, որոնք ոգեշնչված են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելու գաղափարով։ Փառատոնին են միացել նշանավոր բանախոսներ, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրի տեղակալ և սյունակագիրԴեյվիդԻգնաթիուսը, «Կրթություն բոլորի համար» ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն ՈւենդիՔոփը, «Կանանց միջազգային արշավ» կազմակերպության նախագահ ՄարջորիՄարգոլիսը, եզդիների իրավապաշտպան Լամյա Հաջի Բաշարը և ուրիշներ։

#AraratChallengeփառատոնը կներկայացնի նաև արվեստին ուղղված միջոցառումներ, որի ընթացքում արվեստագետները կաշխատեն ներկաներից կազմված խմբերի հետ՝ ստեղծելու արվեստի համատեղ գործեր, որոնք աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների համար «նոր սկիզբ» են խորհրդանշում: Ազգային ու գլոբալ իմաստալից և կայուն փոփոխության հասնելու նպատակով մշակված «Ավրորա» ֆորումի շրջանակում տեղի ունենալիք փառատոնի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի սիրված մարզաձևերից մեկի՝ շախմատի մրցաշար, ինչպես նաև տարբեր թեմաներով՝ գորգագործությունից սկսած մինչևբլոգ վարելու վարպետության դասընթացներ։

Հավելյալ տեղեկությունների համար՝ https://auroraforum.com

* * *

«Ավրորա» ֆորումը բացառիկ եւ հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ եւ նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական եւ մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:

Ֆորումի առանցքում են բազմաթիվ միջոցառումներ եւ քննարկումներ, որոնց շրջանակներում հեղափոխական առաջնորդներն ու աշխարհում փոփոխություն կերտողները կկիսվեն իրենց փորձով, մտքերով եւ տեսլականով, ինչը կբերի հստակ քայլերի եւ փոփոխությունների: Ֆորումը կկայանա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ:

Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ScholaeMundi համաշխարհային կրթական հարթակը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը եւ Ամերիաբանկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: