Հայերեն   English   Русский  

ՀԿԵ գլխավոր տնօրենը Վանաձորում պարգևատրել է ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցներին


  
դիտումներ: 86

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 21-ին Վանաձորում շնորհակալագրեր և անվանական ժամացույցներ է հանձնել հուլիսի 29-ին

Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման և վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքներր վերացման աշխատանքների ժամանակ աչքի ընկած Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներին:

Ս.Վալկոն շնորհակալություն հայտնեց փրկարարներին գրագետ գործողությունների և վնասների նվազագույնի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի ծառայություն առանց արտակարգ իրավիճակների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: