Հայերեն   English   Русский  

Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից


  
դիտումներ: 797

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երեւանի համար 174, 134 եւ 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից: Որոշումներում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: