Հայերեն   English   Русский  

Վայոց ձորի մարզպետը փորձում է մեղքը բարդի սպայի վրա. սպաների բողոքի ակցիան կառավարության դիմաց


  
դիտումներ: 182

Մի խումբ սպաներ` այսօր` սեպտեմբերի 23-ին, բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով արդար քննություն իրականացնել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու կապակցությամն,հաղորդում է news.am-ը:

«Վայոց ձորի մարզպետն իր կլաններով, ինչքան ուժ ունի փորձուիմ է իր մասնակցությունը դուրս բերի միջադեպից, երկրորդը` մեղքը բարդի սպայի վրա: Մենք առաջին հերթին արդար դատաքննություն, որը մարզի միլիցայությունը չի անում: Վկային ահաբեկում են ոստիկանությունը 40 րոպեից է արձագանքում, 2 սպաները մարմնական վնասվածքներ ունեն, սակայն դատաբժիշկը վնասվածքները չի արձանագրում, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դեպքից 4 օր հետո նոր բոլորն արձագանքում են: Այսօր սպան իր կյանքի համար կռիվ է տալիս եւ Աստված չանի, որ նա մահանա»,-ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյանը:

Նրանք ՀՀ ոստիկնապետին եւ գլխավոր դատախազաին կոչ արեցին գործը վերցնել անձնական հսկողության ներքո:

«Մենք չենք հասկանում հին բարքերը գալիս են նոր Հայաստան, եթե ցանկանում են ինքնահաստատվել, թող գնան սահմանում ծառայեն` մարզպետը եւ բոլոր չծառայածները, նոր սպայի ղադրը հասկանան: Թազա Տրդատ թագավոր է գլխներիս հայտնվել, թող Կառավարությունը ժամանակավորապես դադարեցնի գործողությունեությունը»,-ասաց Կարեն Հակոբյանը

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել եւ նա կալանավորվել է:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: