Հայերեն   English   Русский  

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը դուրս եկավ ԲՀԿ-ից


  
դիտումներ: 1693

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանն այսօր՝ մարտի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում է NEWS.am-ը: Ըստ տեղեկատվության` ինստիտուտի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աննա Մարտիկյանը փոխանցել է ռեկտորի դիմումը, որում մասնավորապես ասվում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:

Նշենք, որ մարտի 5-ին կայացած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս են եկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: