Հայերեն   English   Русский  

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 72 հա տարածք


  
դիտումներ: 49

Սեպտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, 6000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 1.5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1000 քմ, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, 1500 քմ, Ուջան գյուղում՝ 6000 քմ, Օշական գյուղում՝ 6000 քմ, Բյուրական գյուղում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Դաշտավան գյուղում՝ 1000 քմ խոտածածկ տարածք և 2000 քմ եղեգնուտ,

Արմավիրի մարզի Այգեկ գյուղում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 1500 քմ,

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ 4 հա, 52.2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: