Հայերեն   English   Русский  

Professional Fellows Program (PFP) ծրագիրը


  
դիտումներ: 911

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից կրթական և մասնագիտական կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ, այդպիսով,

հնարավորություն տալով ավելի քան 1500 հայաստանցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ում։

Ներկայումս, մեր կազմակերպությունն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռքբերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։ Այս կրթաթոշակ-ծրագիրն անբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Կից ներկայացնում ենք ծրագրի նկարագրությունը։

Փոխանակման ծրագիր պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար

PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: