Հայերեն   English   Русский  

Անթույլատրելի կլինի, երբ է ինքներս մեզ հանգստացնենք, թե ամեն ինչ կարգին է:


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 142

Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիան նորություն չէր մեզ համար, մենք պետք է նույնիսկ անակնկալի չգանք, կամ մտածենք, թե սա ինչ-որ արտառոց բան է, որովհետև հակառակորդը չի փոխվել նրա ծրագրերն ու ցանկությունները նույն են մնացել:

Անթույլատրելի կլինի, երբ է ինքներս մեզ հանգստացնենք, թե ամեն ինչ կարգին է:

Լուրեր են պտտվում այն մասին, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շրջանակներում քննարկվելու է նաև ռազմագերիների փոխանակման հարցը:Այս համատեքստում չի բացառվում այդ հարցի քննարկումը, քանի որ Ադրբեջանն այդ հարցը միշտ բարձրաձայնում է, բայց դա չի նշանակում , որ Բաքուն ինչ ասի պետք է համաձայնենք:

Մենք գերիների փոխանակմանը միշտ համաձայն ենք, բայց այն երկու գերիները, ովքեր Շուշիում նստած են, նրանք գերիներ չեն, նրանք մարդասպաններ և ահաբեկիչներ են, դա նույնն է, թե Գուրգեն Մարգարյանին կացնահարողը՝ Սաֆարովը, լիներ Երևանում բանտարկված, և մենք խոսեինք նրա փոխանակման մասին:

Ճիշտ է դժվար է հոգեբանորեն, մեր քաղաքացիներն այնտեղ են և Ադրբեջանն անմարդկային է իրեն պահում՝ ամենանենգ ու կեղտոտ ձևով և նա պարտավոր է բաց թողնել մեր գեիներին, քանի որ նրանք որևէ հանցագործություն չեն կատարել: Եթե մենք գնանք այդ քայլին դա սարսափելի կլինի և հասարակությունը չի ընդունի եվ սարսափելի հետևանքներ կլինեն:Եւ այս տեսակետը կիսում է արցախցիների մեծամասնությունը և ոչ միայն, նաև ամբողջ հայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: