Հայերեն   English   Русский  

Դիլիջանի և Մարտունու որոշ հատվածների, Ներքին և Վերին Գետաշեն գյուղեի գազամատակարարումը կդադարեցվի


  
դիտումներ: 133

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղեի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: