Հայերեն   English   Русский  

Երևանում թալանել են «ՎՏԲ բանկի» վճարային տերմինալը՝ հափշտակելով թղթադրամի և մետաղադրամի պահոցը


  
դիտումներ: 208

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, հայտնում է Shamshyan.com-ը։

Քաղաքացին հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:

Վնասի չափը պարզվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: