Հայերեն   English   Русский  

«Փաստ». Փաշինյանը հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ քրգործ բացելու հնարավորությունը


  
դիտումներ: 101

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:

Ըստ մեր աղբյուրների, նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաեւ հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլեւս չլինի ՀՖՖ նախագահ։ Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու եւ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։

Ստեղծված կացությունը հաղթահարելու նպատակով Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա որոշակի կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: