Հայերեն   English   Русский  

4 անգամ աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը


  
դիտումներ: 100

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։

Այս մասին Անկախին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2014 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը եղել է 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1593, ինչը 748-ով կամ 88.5%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից:

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 1039, ինչը 51-ով կամ 5.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: