Հայերեն   English   Русский  

Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը․Շարմազանովը Լուսավորին


Շարմազանով.ֆբ գրառում


  
դիտումներ: 523

Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում » զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման քայլարշավում քարուքանդ անելով անհատների եւ քաղաքական ուժերի:

Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Իմ Քայլի», իրականում՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական նախաձեռնությանը:

Պարոնայք ուրեմն ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեզ գրպանային ընդդիմություն են որակում: Թողեք էմոցիաները եւ հասկացեք, որ « Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու ջանքերը» քար են գցում ձեր կլասիկ ընդդիմադիր գլխին:

Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը: Մի նեղվեք տղերք, երբ կլասիցիզմը դուրս է նետում ձեզ քաղաքական ընդունված սահմանումներից՝ ձեր քիմքին անհաճո գնահատականներ սահմանելով «ընդդիմադիրներիդ» համար:

Դասական ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, այլ ոչ թե խոնարհ հարսի պես՝ լուռումունջ ու հլուհնազանդ, «այո» ասում իշխանության կողմից պետության դեմ կազմակերպվող արշավին

Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: