Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին. Վանեցյանն անկեղծացել է, մեկն էլ «խաբարը» հասցրել է Նիկոլին


  
դիտումներ: 399

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս

Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»:

«Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, եւ պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»,- ասաց Ծառուկյանի մերձավորներից մեկը։

Դրանով է պետք բացատրել քրեական գործերը նրա շրջապատի նկատմամբ։ Հնարավոր է նրան էլ առաջիկայում մեղադրեն Մարտի 1-ին Արցախից բերված զորքի ծախսերը «հոգալու» մասով։

Հարց․ ասում են՝ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրերին մի քանիսի շրջապատում Վանեցյանն անկեղծացել է Փաշինյանի «տարերայնության, հախուռնության» առնչությամբ, ներկաներից մեկը շատ արագ «խաբարը» հասցրել է Նիկոլին, ինչն էլ դարձել է Վանեցյան-Նիկոլ վերջնական ապահարզանի պատճառը, թեեւ նրան եւս վարչապետն առաջարկել է խորհրդականի պաշտոն, ինչպես Օսիպյանին, սակայն վերջինս հրաժարվել է․ ճի՞շտ են այս տեղեկությունները։ «Դուք ասացիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     25.09.2019 nikol ays inj vijaqi mej ys kankit minjev vrj vahov bidi abris ur vor al kdnvis pahjis qam al mnas nuyn a yv nuyn bes ko dohmit tchpahtutyun badjarelov vorovhdev tun jnaj ys miyayn adelutyun sermanelu hamar tun vdankavur mkrob ys u q janas polorin tuynavorel
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: