Հայերեն   English   Русский  

​«Ինձ կարող է թելադրել միայն իմ որդին, որը վեց տարեկան է». Վլադիմիր Զելենսկի


  
դիտումներ: 198

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ռուսական լրագրողներին, որ հազիվ թե որևէ մեկը կարողանա ազդել իր վրա, քանի որ ինքը անկախ Ուկրաինայի նախագահն է:

«Ինձ կարող է թելադրել միայն իմ որդին, որը վեց տարեկան է»,- ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդը մեկնաբանել է լրագրողների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի «պարտադրանքի» մասին հարցը: Սպիտակ տան ղեկավարն իբրև թե պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու նկատմամբ: Դեմոկրատները դա համարում են «ընտրությունների լիարժեքության խախտում»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի զրույցը հիմք է համարել նրան պաշտոնանկ անելու համար: Իմփիչմենթի պաշտոնական ընթացակարգ սկսելու կոչ է արել Ջորջիա նահանգի կոնգրեսմեն Ջոն Լյուիսը: Թրամփը, իմանալով ինփիչմենթի ընթացակարգի մեկնարկի մասին, հայտարարել է, որ դեմոկրատները որոշել են փչացնել «ՄԱԿ-ի կարևոր օրը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: