Հայերեն   English   Русский  

Ինչպես են օպերաները օգնել երգչուհուն բացատրվել իտալացի ոստիկանների հետ


  
դիտումներ: 237

Վենետիկում իր դրամապանակը գողանալուց հետո օպերային երգչուհի Մարիա Օստրոուխովան բացատրել է միջադեպը իտալացի ոստիկաններին նշանավոր օպերաների դարձվածքներով: REGNUM-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա պատմել է երեկ իր ֆեյսբուքյան էջում:

Օստրոուխովան պատմել է, որ արձակուրդի ժամանակ, որ անցկացնում էր Իտալիայում, Վենետիկում՝ Սան Մարկո հրապարակից քիչ հեռու, իրենից գողացել են անձնագիրը, փողը և բանկային քարտերը: Նա ոստիկան է կանչել, բայց նրանք անգլերեն չեն իմացել:

Երգչուհին որոշել է խոսել ոստիկանների հետ հայտնի օպերաների մեջբերումներով: Ընտրելով հարմար դարձվածքները կոմպոզիտոր Գլյուկի «Օրփեոսը և Էվրիդիկեն» օպերայից, ինչպես նաև Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպպեի թագադրումից»՝ Օստրոուխովան հաջողացրել է պատմել, թե ինչ է տեղի ունեցել, անգամ ճանաչել հանցագործին ոստիկանության ցույց տված լուսանկարով:

Երգչուհուն գողոնը վերադարձրել են նույն օրը: Նա շնորհակալություն է հայտնել իտալացի իրավապահներին դարձյալ օպերաներից հիշած դարձվածքներով: Ի պատասխան իրավապահները նշել են, որ նրա «իտալերենը շատ նրբաճաշակ է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: