Հայերեն   English   Русский  

Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Փարիզում


  
դիտումներ: 79

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջև կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է այսօր հայտնել Է Europe1 ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց Է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում Է օրվա ընթացքում:

Ինչպես նախօրյակին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու Է սգո օր, իսկ վեցերորդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: Ինչպես հիշեցնում են ֆրանսիական ռադիոկայանները, 2005 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել Էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություն: 2016 թվականին նրա առողջությունը կտրուկ վատացել Էր ավագ դստեր մահվանից հետո: Վերջին երեք տարվա ընթացքում նա չԷր մասնակցում պաշտոնական արարողություններին, հազվադեպ Էր այցելուներ ընդունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: