Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին Անկախության օրվա առթիվ


  
դիտումներ: 49

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթները հետագայում ևս կնպաստեն ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: