Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի գործարկմանը


  
դիտումներ: 565

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մոտ 16 միլիոն եվրո են տրամադրել՝ հաջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի»

մեկնարկին: Այս նոր մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար:

Հիմնադրամը կկառավարի միջազգային ներդրումային ընկերություն, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ: Այն հետամուտ կլինի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծմանը:
Այս հիմնադրամի միջոցով ԵՄ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և օժանդակել նորարարությունների հետագա զարգացմանը՝ հիմնվելով հայերի տաղանդների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: