Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական. քննիչին տրվել է համապատասխան ցուցում. դատախազություն


  
դիտումներ: 117

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այս մասին Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 19–ին որոշում է կայացվել Վլադիմիր Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375–րդ հոդվածի 2–րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի և կայացված որոշման ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Վլադիմիր Գասպարյկանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, ինչի կապակցությամբ վարույթն իրականացնող քննիչին 2019թ. սեպտեմբերի 20–ին տրվել է համապատասխան ցուցում։

Տիգրան Աթանեսյան բողոքի վերաբերյալ, սակայն դատախազությունը որոշում չի կայացրել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալին չէր կարող մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ քրեական օրենսգիրքը խմբագրվել է և հիշյալ հոդվածը սկսել է գործել 2013–ից։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018–ին, սակայն Վլադիմիր Գասպարյանը գործով, որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ տարի անց։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։

Հավելենք, որ ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրեական գործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: