Հայերեն   English   Русский  

​Չինացի պաշտոնյայի տան խուզարկության ժամանակ 13 տոննա ոսկի են հայտնաբերել


  
դիտումներ: 218

Չինաստանի ոստիկանները 13 տոննա ոսկի են հայտնաբերել տեղացի պաշտոնյա Չժան Ցիի առանձնատանը: Բանկային սալիկները գտել են նկուղում Ազգային վերահսկիչ հանձնաժողովի (ՉԺՀ հակակոռուպցիոն մարմին) աշխատակիցները:

Ցին կյանքի մեծ մասն աշխատել է երկրի հարավում՝ Հայնան գավառում: Հայտնաբերված թանկաարժեք մետաղի քանակն ավելին է, քան Լատվիայի, Լիտվայի և Իսլանդիայի ոսկու պաշարները միասին վերցրած:

Ծառայողական լիազորությունները կատարելիս չարաշահումների դեմ պայքարը Չինաստանում աշխուժացել է 2012 թ. <<հինգերորդ սերնդի>> ղեկավարների իշխանության գալով՝ ՉԺՀ ներկայիս նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ: Վերջին տարիներին զրկվել են պաշտոնից և հայտնվել ճաղերի հետևում ոչ միայն ցածր մակարդակի չինովնիկներ, այլև բարձր ռանգի պաշտոնատար անձինք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: