Հայերեն   English   Русский  

​ԲԴԽ ֊ ն օպերատիվորեն արձագանքել է Աննա Դանիբեկյանին, ավելին՝ դատապարտել է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում...։


Արթուր Ղազինյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 874

Այս կապակցությամբ երկու խնդիր եմ ցանկանում առաջ քաշել՝

1. Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտերից հետո վերջիններիս նկատմամբ իրականացված իրավաքաղաքական ճնշումների կապակցությամբ արդյո՞ք ԲԴԽ ֊ ն ասելիք ֊ արձագանքելիք չուներ։

2. Ի՞նչ ճնշումների կամ ոտնձգությունների մասին է խոսքը, եթե ՀՀ քաղաքացին, հիմք ընդունելով վարչապետի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումներն ու ելնելով իշխանական օղակների՝ այդ նույն դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի կայացման նախորդ օրերին արձանագրված ճնշումներից, միայն ցանկանում է պարզել՝ դատավորը վնգստու՞մ է, թե՞ ոչ՝ այն էլ բարեկիրթ վարքագծով. քաղաքացիների կողմից դատավորի՝ վարչապետի բարձրացրած վնգստալ ֊ չվնգստալու խնդրի բարձրաձայնման կապակցությամբ ավելորդ եմ համարում խոսել զանցակազմի, առավելևս հանցակազմի բացակայության մասին։

Ավելին՝ ԲԴԽ ֊ ի նախագահ Ռ. Վարդազարյանը չէր դատապարտել վարչապետ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումը։

Նման պայմաններում ամբողջապես անհասկանալի է՝ եթե ԲԴԽ ֊ ն անաչառ, իր իրավունքների ու լիազորությունների սահմաններում գործող մարմին է, ապա ինչու՞ է գործում երկակի ստանդարտներով՝《վնգստացող դատավորներ》ձևակերպումը վարչապետին արտոնվա՞ծ է, մնացյալին՝ ո՞չ, Քոչարյանի նկատմամբ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրած դատարանի նկատմամբ իշխանաֆեյքային բիրտ ճնշումը թույլատրելի՞ է, պրոիշխանական որոշման դեպքում՝ ո՞չ։

Հերթական անգամ փաստվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված արդարադատություն կոչված իրավախայտառակությունը դուրս է իրավական պրոցեսի տրամաբանությունից ու ամբողջապես քաղաքական հետապնդում է, Քոչարյանը՝ քաղբանտարկյալ։

Հ.Գ. Ամեն դատավոր արդարադատություն իրականացնելիս պետք է գործի անկախ՝ ենթարկվելով բացառապես օրենքին. Դատավորը չի՛ վնգստում։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: