Հայերեն   English   Русский  

​Կինոյի լեգենդը՝ Մարչելլո Մաստրոյանին, այսօր կդառնար 95 տարեկան


  
դիտումներ: 404

95 տարի առաջ ծնվել է նշանավոր իտալացի դերասան Մարչելլո Մաստրոյանին: Նրա կրքոտության և աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ ունեցած բազմաթիվ սիրավեպերի պատճառով նա ստացել էր «իտալացի փեսացու» և «լատինական սիրեկան» մականունները: Բայց գլխավորը նրա կյանքում անհամար դերերն են, որոնք նա կատարել է կինոյում:

Մաստրոյանին փառք է ձեռք բերել 1960 թ. Կաննի կինոփառատոնում, որտեղ Ֆեդերիկո Ֆելլինիի «Քաղցր կյանք» ժապավենը առաջին տեղը գրավեց: Իսկ նախկին Խորհրդային Միության հանդիսատեսը ճանաչեց նրան 1963-ին, երբ «Ութուկեսը» մրցանակ շահեց Մոսկվայի կինոփառատոնում:

Ցինիկ զվարճասեր, անտարբեր կազանովա, հակասական ինտելեկտուալ, հերոս սիրեկան. սրանք Մաստրոյանիի ստեղծած կերպարների մի մասն են: Նա մահկանացուն կնքեց 1996-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նրա հուղարկավորության օրերին Հռոմում անջատել են և սևով ծածկել Թրեվի շատրվանը, որը զուգորդվում է Մաստորյանիի «Քաղցր կյանքի» դերի հետ:

Մարչելլո Մաստրոյանին նկարահանվել է մոտ 150 կինոնկարներում, արժանացել բազմաթիվ մասնագիտական պարգևների, երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում և Նիկիտա Միխալկովի «Սև աչեր» ֆիլմում խաղացած դերի համար: Եվ մի հետաքրքիր փաստ. Մաստրոյանիի մայրը ծնունդով Մինսկից էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: