Հայերեն   English   Русский  

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սան Հոզեյում


  
դիտումներ: 507

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի

Կոմիտասի 150-ամյակ


Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի, ջութակահարուհի Գայանե Գրիգորյանի և երգչուհի Աննա Հայրապետյանի մասնակցությամբ: Համերգը նախաձեռնել էր Սան Հոզեի համալսարանի հայկական ուսանողական խորհուրդը: Ծրագրում հնչել են Կոմիտասի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները և երգերի մշակումները ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև՝ Տաթև Ամիրյանի հեղինակային ստեղծագործությունները նվիրված Կոմիտասին: Համերգին ներկա է եղել Սան Հոզեի համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, համալսարանի ուսանողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: