Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում


  
դիտումներ: 191

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։

Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով։ Նիստի օրակարգը ներառում է մոտ մեկուկես տասնյակ հարցեր։ ԵՏՄ մասնակից երկրների ղեկավարները կդիտարկեն տնտեսական փոխգործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ հարցեր, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովում իր ելույթում նախանշելու է Բելառսուի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների եւ ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության ակտուալ հարցերի վերաբերյալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: