Հայերեն   English   Русский  

Երևանի պատասխանը Կիևին. «Ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»


  
դիտումներ: 462

ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է պաշտոնական Կիևի այն հայտարարությանը, թե Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսեթիա այցելելիս պետք է առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշեց Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսեթիա այցելությունների կարգի մասին` վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։

Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսեթիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: